Մամուլի ակումբ 

Թափառող շների հետ կապված խնդիրներին լուծում չի տրվում. «Դինգո թիմ» ՀԿ

analitik.am

«Ըստ Յունիգարֆի՝ «Թափառող կենդանիների վնասազերծում» ծրագրով փաստացի ծախսը կազմել է 219.789. 7 հազար դրամ՝ նախատեսված 220.000 դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9%, որի շրջանակներում ստերիլիզացվել է 8, 684 թափառող կենդանի (միավորի գինը էգերի համար 11.500 դրամ, արուներինը՝ 8,800 դրամ), քնեցվել է 270-ը  (միավորի գինը 3.900 դրամ), և վնասազերծվել 37.142 կենդանի (միավորի գինը 3.500 դրամ) »,-այս մասին այսօր  «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ի  անդամն Հեղինե Խաչիկյանը:

 

 Խոսելով Երևանում և մարզերում  թափառող շների հետ կապված խնդիրների մասին,  Խաչիկյանն ասաց. «Միշտ Յունիգրաֆ Իքս ՍՊԸ-ին է գումար տրամադրվում, այնպես է ստացվում, որ այս ՍՊԸ-ն է մրցույթում միշտ հաղթող է ճանաչվում: Մեր համոզմամբ,  այդ մրցույթի պայմանները հարմարեցվում են Յունիգրաֆին և այդ պատճառով էլ  այլ կազմակերպություններ  չեն կարողանում հաղթել մրցույթը:  Մենք ցանկանում ենք լուծել թափառող կենդանիների խնդիրը, ոըը շահավետ է և՛  քաղաքացիների, և՛ կենդանիների համար: Յունիգրաֆին տրամադրված գումարները չեն ուղղվում հարցի լուծմանը: Յունիգրաֆը  ստերջացնում է թափառող շներին և բաց է թողնում, առանց հետաքրքվելու, թե այդ շներն ի՞նչ եղան: Եթե ամեն տարի վնասազերծվի գոնե ութ հազար կենդանի, ապա մի քանի տարի հետո  կտեսնենք, որ որևիցե կենդանու ավելացում չի լինի: Պետք է ստերջացնել միայն էգ կենդանիներին, ոչ արուներին»:

 

Բանախոսն ասաց, որ  դրսում հայտնվում են ոչ միայն սովորական, այլև բավական  թանկ շնատեսակներ, որը մարդկային վերաբերմունքի արդյունք է. «Եթե իրենց կենդանուն դուրս հանած մարդը  պատասխանատվության չի ենթարկվում, ապա այս վիճակը կշարունակի շատ երկար: Օրինակ՝ վերջերս պեկինես գտանք Կասկադից, որը շատ թանկ ցեղատեսակ է, նրան ուղղակի բերել կապել էին այնտեղ ու գնացել»:

 

Ըստ բանախոսի՝  Յունիգրաֆի համար կենդանին ուղղակի առարկա է, նրանք միշտ ասում են, որ կենդանին ագրեսիվ է և սպանում են նրան: Հեղինեն նաև նշեց, որ բացի բացասական կողմերից, կա նաև  դրական  առաջընթաց,  շատացել են քաղաքացիների ահազանգերը, կենդանիներին որդեգրման վերցնող քաղաքացիների թիվն է ավելացել, որոնք արդեն որդեգրման են վերցնում նաև   ոչ ցեղական շների:

 

«Դինգո թիմ» ՀԿ-ի  անդամն  Ալինա Ենգոյանը ասաց, որ Յունիգրաֆը, ուղղակի  կենդանիներին  կրակում է, պատճառաբանելով, որ վնասազերծում են նրանց: Սակայն կենդանիների դեմ միակ արդյունավետ պայքարը ստերջացումն է. «Երբ կենդանուն ոչնչացնում են,  ապա տվյալ կենդանատեսակը սկսում  է  ավելի շատանալ ինքնապաշտպանվեու համար: Տարիներ շարունակ պետության կողմից տրամադրվող գումարը չի ծառայում իր նպատակին:  Նրանք ոչնչացնում են թափառող շներին, սակայն ոչ ոք չի մտածում, թե որքանո՞վ է քաղաքը պատրաստ առանց թափառող կենդանիների գոյատևելու, մենք ունենք աղբ, որոնց մեջ կան առնետներ, և հիմնականում դրանց դեմ պայքարում են շները: Շները ստեղծված են  բնության մեջ որոշակի ֆունկցիա կատարելու համար»:

 

Ենգոյանի հաղորդմամբ՝ կան բազմաթիվ միջազգային կամավոր կազմակերություններ, որոնք պատրաստ են գալ Հայաստան  այս խնդրով զբաղվելու համար, սակայն երբ նրանք իմանում են, որ երկրում ահռելի գումար է տրամադրվում այս հիմնախնդրի լուծման համար,  հրժարվում են գալուց:

 

Խոսելով դրական կողմերի մասին, բանախոսը նշեց, որ   մի լավ առաջընթաց կա՝ «Դինգոյի»   կողմից ստերջացված  կենդանիները այլևս  չեն վերացվում:   

Նույն շարքից