Գիտություն 

Էկոնոութբուք. Աշխարհի ամենաանհավանական նոութբուքը

analitik.am

Նոութբուքի բոլոր հնարավոր կոնցեպտներից սա ամենաանհավանականն է: Այս նոութբուքի նկարագրությունն այնքան ֆանտաստիկ է, որ դրա գոյությանն անհնար է հավատալ, նույնիսկ այն դեպքում, երբ մեր աչքով տեսնենք Plantbook (plant բառից — բույս) անվամբ այս նոութբուքը՝ ցողունի տեսքով մի բաժակ ջրում կանգնած, քանզի այս կերպ է վերջինիս մարտկոցը լիցքավորվում:  


Այս հրաշքը ստեղծվել է կորեացի  դիզայներներ Seunggi Baek և Hyerim Kim կողմից: 


Plantbook -ի հեղինակները վստահ են, որ ապագայում հնարավոր կլինի վերջինիս մարտկոցը լիցքավորել ոչ միայն արևի էներգիայի, այլ ջրի, ջրածնի և թթվածնի էներգիայի միջոցով: 


Պրակտիկայում այն այսպիսի տեսք ունի՝ բաղկացած է երկու տերևներից, որոնք փաթաթելով ցողում ենք ստանում: Առաջին տերևը էկրանն է, երկրորդը՝ սենսորային ստեղնաշարը: Աշխատանքը վերջացնելուն պես փաթաթում ենք նոութբուքը և դնում  ջրով լի բաժակի մեջ: Ցողունը կլանում է ջուրը՝ միևնույն ժամանակ թթվածին է արտադրում, և լիցքավորվում է:  


Այս դիզայներներն իրոք մեծագույն օպտիմիստներ են, ուստի ֆանտաստիկ ֆիլմերի սցենարիստներին խորհուրդ է տրվում  վերցնել նրանց գաղափարը, գոնե այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք ֆիլմերում տեսնել նման նոութբուք:

 


Նույն շարքից