Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ

analitik.am

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմերմանի հետ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ Facebook-ի էջը:


Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։


Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարեւորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Նույն շարքից