Առողջապահություն 

Էբոլա վիրուսից 340 բուժաշխատող Է մահացել

analitik.am

Էբոլա վիրուսից մահացած բուժաշխատողների թիվը հասել Է 340-ի, դրանով վարակվել են եւս 250-ը: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:


«Մահացությունը կազմում Է 35,7 տոկոս: Վարակման դեպքեր են գրանցվում նաեւ բժշկական անձնակազմի մեջ. Էբոլա տենդից տուժել են 592 բուժաշխատողներ, նրանցից 340-ը մահացել են»,-ասված է հաղորդագրության մեջ:


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոյեմբերի 23-ի տվյալների՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել Է 5689-ի, ընդամենը վարակվել Է 15 հազար 935 մարդ: Տուժածների մեծ մասը բաժին Է ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից