Գիտություն 

Երևանում անցկացվել է հայ-ռուսական գործարար համաժողով

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է հայ-ռուսական գործարար համաժողով: 

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպումը կազմակերպվել է «Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում: Համաժողովի նպատակն է աջակցել երկու երկրների ու մասնավորապես Երևանում գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը: 

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանում գործարար միջավայրի զարգացմանը, նաև համոզմունք հայտնել, որ համաժողովի անցկացումը համագործակցության զարգացման հնարավորությունների կարևոր հարթակ է:

 

Հայ-ռուսական գործարար համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության 9 խոշոր ընկերություններ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինական տեխնիկայի, ինչպես նաև երևանյան ընկերությունների համար առաջնային առավել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտների ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Համագործակցության մանրամասները քննարկելու և փորձի փոխանակում կատարելու նպատակով ծրագրի շրջանակում կկազմակերպվեն գործնական հանդիպումներ և փոխայցելություններ: 

Նույն շարքից