Հասարակություն Մշակույթ 

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Թովմաս Պողոսյանը

analitik.am

Ժողովրդական երգերի բանահավաք, մանկավարժ, ժողովրդական և աշուղական երգերի անվանի կատարող Թովմաս Պողոսյանի 60-ամյակի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է հոբելյանական համերգ։ Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ աշուղական երգի տարածման և հայեցի մատուցման ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով հոբելյարին՝ Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից