Գիտություն 

Երկրագնդի մթնոլորտի օզոնային շերտը սկսում Է վերականգնվել. ՄԱԿ

analitik.am

Երկրագունդը կործանարար ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող օզոնային շերտը «վերականգնվելու առաջին նշաններն է դրսեւորում»: Այս եզրակացությունն Է բովանդակում Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի՝ Ժնեւում հրապարակված զեկույցը:


Հետազոտությունը, որին մասնակցել են 37 երկրների շուրջ 300 գիտնականներ, ցույց է տվել, որ մթոլորտ հիդրոքլորֆտորկարբոնների եւ օզոնը քայքայող այլ նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ համաշխարհային հանրակցության կողմից ձեռնարկվող միջոցները արդյունք են տալիս: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ եթե այսուհետեւ Էլ այդպես շարունակվի, ապա ներկա հարյուրամյակի կեսերին օզոնային շերտը կհասնի 1980 թվականի մակարդակին, որը «ելակետ» Է ընդունված: 1980 թվականից հետո ընկած ժամանակաշրջանը բնութագրվել Է մթնոլորտում օզոնի խտության արագ նվազմամբ:


Փորձագետները նշում են, որ օզոնը քայքայող նյութերի օգտագործումից մարդկության լիակատար հրաժարումը կարող է «պաշտպանիչ շերտի» վերականգնումն արագացնել 11 տարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից