Հոգեբանի անկյուն 

Երկար ապրելու համար սովորեք ներել Ձեզ. հոգեբաններ

analitik.am

Ընդունված է համարել, որ սթրեսային իրավիճակը կառավարելու մարդու ունակությունը ազդում է նրա առողջության վրա: Այժմ գիտնականները խորհուրդ են տալիս ոչ միայն օգտագործել թուլանալու մեթոդը՝ կյանքի տևողության երկարաձգման համար: Նրանց կարծիքով չի կարելի այդքան պահանջկոտ լինել սեփական անձի նկատմամբ,- հաղորդում է The Telegraph-ը:


Անհրաժեշտ է ընդունել «ինքնատառապանքի» դիրքորոշումը: Եթե մարդը չի մեղադրում իրեն, որ տառապում է սթրեսային իրավիճակների պատճառով, որ չի կարողանում իր ձեռքը վերցնել իրավիճակի կառավարումը, նա միայն օգտվում է այդ իրավիճակից:  Կյանքը դառնում է ավելի երջանիկ ու հեշտ:


Այս խորհուրդները հնչել են  41 կամավորների շրջանում կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփվելուց հետո: Սթրեսի մակարդակը չափվել է 2 օրերի ընթացքում, երբ մարդիկ սթրես-թեստեր են անցել:


Կամավորներին խնդրել են գնահատել ինքնակարեկցանքի մակարդակը:


Առաջին օրը մարդիկ ցուցաբերել են թուլացած սթրեսային մակարդակ, իսկ երկրորդ օրը՝ իրենց չխղճացող մարդիկ ուեցել են սթրեսայնության շատ բարձր մակարդակ:

Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր ունակ չեն ինքնակարեկցանքի, ենթարկվում են շատ մեծ սթրեսի: Ավելին՝ նրանք կառչում են խնդիրներից, ինչն էլ ավելացնում է սիրտ-անոթային և Ալցհեյմերի հիվանդությունների առաջացման ռիսկը:

Նույն շարքից