Հասարակություն 

Երեւանում աշնանային էտը կիրականացվի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը

analitik.am

Հունիսից մինչեւ հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ագրոկանոնների համաձայն թույլատրվում է իրականացնել այսպես կոչված ծառերի կանաչ  էտը:


Այս գործընթացի  հիմնական նպատակը ծառերի առողջ  աճի, դեկորատիվ տեսքի եւ սաղարթի ձեւավորումն է`միաժամանակ հեռացնելով ավելորդ, հիվանդ կամ չորացած  ճյուղերը: Սաղարթի ձեւավորման արդյունքում նաեւ ապահովվում է հետիոտնի համար անարգել անցուդարձը, քանի որ հեռացվում են կախված, ինչպես նաեւ լուսացույցների ու ճանապարհային նշանների տեսանելիությանը  խոչընդոտող ճյուղերը:


Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում էլ սահմանվածի համաձայն կընթանա աշնանային էտը, որը, հաշվի առնելով սուղ ժամկետները, ծավալով ավելի փոքր կլինի, քան գարնանայինը: 2014 թվականի գարնանային ծառաէտման ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:

Նույն շարքից