Մշակույթ 

Երգահան Սասուն Պասկևիչյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ 2014 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Սասուն Պասկևիչյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո՝ հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, ասմունքի վարպետների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն և կընթերցվեն Ս. Պասկևիչյանի հեղինակած երգերն ու բանաստեղծություննրը, այդ թվում, նաև նոր ստեղծագործությունները: 
Երեկոյի բեմադրիչն է Արամ Սուքիասյանը:

Նույն շարքից