Հարցազրույց 

Երբեմն լռությունն ավելին արժե. Արթուր Բաղդասարյան

analitik.am

- Պրն Բաղդասարյան, ուզում եմանդրադառնալ «Ռէվոլյուցիա» հաղորդաշարին տված Ձեր վերջին հարցազրույցին, որն, ըստ էության, խախտեց Ձեր տևական լռությունը, բազմաթիվ քննարկումներիառարկա դարձավ մամուլում ևսոցիալական ցանցերում:

 

- Իմ հարցազրույցը մի շիտակ երկխոսություն էր ժողովրդի հետ: Հատուկ ուղղորդում ունեցող հարցերը մի կողմից՝ բնական սրության, մյուս կողմից էլ՝ հնարավորություն էին արհեստական, շինծու հարցադրումներին հստակ պատասխաններ տալու: Ինձ համար կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան մեզ և մեր տեսակը: Ինչ վերաբերում է վեցամսյա լռությանը, ապա կասեմ մի պարզ իրողություն. չնայած խոսքերն ամենամեծ թմրամիջոցներն են, որ օգտագործում են մարդիկ, սակայն երբեմն լռությունն ավելին արժե:

 

-Ի վերջո, ո՞րն է ՕԵԿ-ի դերն այսօրվա քաղաքական դաշտում:

 

-ՕԵԿ-ը կայացած ուժ է` 18-ամյա փորձառությամբ, ձեռքբերումներով և բացթողումներով: Մենք քաղաքական դաշտում միշտ էլ ունեցել ենք մեր ուրույն դիմագիծը, մեր տեղը և դերը: Այսօր նույնպես այդպես է: Որպես քաղաքական ուժ, մենք հանդես ենք գալիս մեր երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու օգտին, քանզի յուրաքանչյուր իմիտացիոն գործընթաց երկրին, իսկապես, մեծ վնասներ է պատճառում: Լինելով իշխանության մեջ` թե՛ ես, և թե՛ իմ ղեկավարած կուսակցությունը մշտապես հանդես ենք եկել ակտիվ նախաձեռնողական դիրքորոշումներով, որոնց, սակայն, չնչին մասն ենք կարողացել կյանքի կոչել` երբեմն չլսված, երբեմն էլ չհասկացված լինելու պատճառով: Ինձ համար իշխանությունը միշտ եղել է հնարավորություն, բայց ոչ իրական, իմիտացիոն իշխանությունը հնարավորություն չի տվել իշխանության մեջ լինելով` իրական բարեփոխումներ իրականացնել, մինչդեռ իշխանությունը նաև պատասխանատվություն է` կյանքի կոչելու քո ծրագրերը, պատասխանատվություն է` ապացուցելու այդ ծրագրերի կենսունակությունը: Այսօր, արդեն տևական ժամանակ անց, կարող եմ ասել, որ լինելով իշխանության մեջ, զբաղեցնելով պաշտոն` իրականում հնարավորություն չունեցա կյանքի կոչել, իմ համոզմամբ, կարևորագույն ծրագրեր:

 

- Հե՞շտ էր արդյոք հրաժարական տալը:

 

- Ե՛վ հեշտ էր, և՛ դժվար: Գիտե՞ք, զուտ կարգավիճակի առումով ամեն ինչ շատ լավ էրª պետական ամառանոց, պետական պահպանություն, պետական կարգավիճակ, սակայն իրական կյանքում ժողովրդի համար իմ կողմից նախատեսված բազմաթիվ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից՝ գուցեև կորցրած ժամանակ: Ես և իմ թիմը եղել ենք նստած գնացքի 1-ին կարգի վագոնում, հանգիստ երթևեկել ենք, սակայն կապ չենք ունեցել գնացքի կառավարման գործընթացի հետ: Արագ է գնացել, աջ է թեքվել, թե ձախ, մենք հնարավորություն չենք ունեցել ազդելու:

 

- Այսինք ն` կոալիցիան ձևակա՞ն է եղել:

 

- Եթե շիտակ խոսեմ, զուտ քաղաքագիտական առումով, որպես երկու քաղաքական ուժերի դաշինք, այո՛, որովհետև կոալիցիոն ձևաչափով քննարկումներ գրեթե չեն եղել: Դա, թերևս, երկու պատճառ ուներ։ Առաջին. Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, պարբերաբար զրուցել է ինձ հետª որպես ՕԵԿ նախագահ և, երևի, անհրաժեշտություն չի տեսել դասական կոալիցիոն ֆորմատովª երեք-երեք, չորս-չորս հանդիպումներ ունենալու: Եվ երկրորդ. քանի որ ՀՀԿ-ն ունեցել է բացարձակ իշխանություն և որոշումներ ընդունելու հնարավորություն, սա նույնպես նրանց հնարավորություն է տվել միանձնյա որոշումներ կայացնելու: Չնայած վերն ասվածին` ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը, որն ինձ ավելի հարստացրեց փորձով ու իմաստությամբ:

 

Մանրամասները` «Հարթակ» թերթում:

Նույն շարքից