Անալիտիկ կենտրոն Բիզնես 

Եվրոպայի աշխատատեղերի կեսից ավելին 20 տարվա ընթացքում զբաղեցնելու են ռոբոտները

analitik.am

Ներկայումս Եվրոպայի աշխատատեղերի կեսից ավելին 20 տարվա ընթացքում զբաղեցնելու են ռոբոտները:


Բրյուսելյան Bruegel հետազոտական կենտրոնի  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ   Իտալիայի աշխատատեղերի 56,18%-ը կարող են ամբողջովին ռոբոտացվել: Ռոբոտացման գործընթացը կարող է տարածվել եվրոպական երկրներից՝ Ռումինիայի (61,93%),, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի (յուրաքանչյուրի համար 56%) վրա:


 Թե ինչ ազդեցություն կունենա ռոբոտացման գործընթացը գործազրկության մակարդակի վրա, փորձագետները դեռ չեն կարող ասել: Նրանք կարծում են, որ համակարգիչներով փոխարինված աշխատողների համար այլ աշխատատեղեր կստեղծվեն, և պարտադիր չէ, որ նրանք գործազուրկ դառնան:  


«Տեխնոլոգիաները մեծապես փոխում են աշխատանքի շուկան», -  կարծում է ուսումնասիրության հեղինակ Ջերեմի Բոուլզը, - «այս բացվածքի ռիսկը թուլացնելու համար պետք է հարմարվելու ժամանակ տալ մեր կրթական համակարգին»:


Ռոբոտները պահանջարկ ունեն տելեմարկետինգում, իրավաբանության մեջ, կրեդիտային վերլուծաբանները նույնպես կարող են փոխարինվել ռոբոտներով: Փորձագետների կարծիքով սոցիալական բնագավառի աշխատողները և բժիշկները  կարող են չանհանգստանալ: 

Նույն շարքից