Բիզնես 

Եվրամիությունը Բրիտանիայից 2,7 միլիարդ դոլար է պահանջում

analitik.am

Եվրոպական հանձնաժողովը Բրիտանիայից պահանջում է հավելյալ 2,7 միլիարդ դոլար վճարել Եվրամիությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Այդ պահանջը 1995 թվականից ԵՄ անդամ երկրների տնտեսական զարգացման արդյունքների մանրակրկիտ ուսումնասիրման հետևանք է դարձել:

 

ԵՄ-ի բյուջե հավելյալ գումար կվճարի նաև Հոլանդիան, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան, ընդհակառակը, Եվրամիությունից վճարներ կստանան, քանի որ այդ երկրների տնտեսություններն այդքան էլ արդյունավետ չեն զարգացել, ինչպես սպասվում էր:

 

Բրիտանիան և Նիդեռլանդները գումարները պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը:

 

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդիպել է Հոլանդիայի իր գործընկերոջ հետ Բրյուսելի պահանջները վիճարկելու հնարավորությունը քննարկելու համար:

Նույն շարքից