Միջազգային 

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նոր կազմը

analitik.am

Եվրոպական խորհրդարանը հավանության է արժանացրել Ժան Կլոդ Յունկերի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմը, գրում է gazeta.ru-ն:

 

Յունկերի առաջարկած կազմը քվեարկության ընթացքում ստացել է 423 ձայն՝ 209 դեմ և 67 ձեռնպահ ձայների դեպքում:

 

Նոյեմբերի 1-ից կսկսվի Եվրահանձնաժողովի աշխատանքի 5-ամյա ժամկետը: Կառույցն իրականացնում է Եվրամիությունում կառավարության գործառույթը և բաղկացած է յուրաքանչյուր երկրի առաջադրած 28 անդամից:

Նույն շարքից