Գիտություն 

Ես այս տարիների ընթացքում որպես նախարար չընկալվեի հասարակության կողմից. Ա. Աշոտյան

analitik.am

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե ինքն այդպես էլ այս տարիների ընթացքում որպես նախարար չընկալվեց հասարակության կողմից, քանի որ դեռևս շարունակվում է դիտվել որպես քաղաքական գործիչ, ասաց, որ դա էլ հենց ամենալավ գնահատականն է։

«Ամենալավ գնահատականն է, որ ես չեմ ասոցացվում կրթության ոլորտի հետ, քանի որ նախարարը քաղաքական պաշտոն է: Ես ինձ կրթության ոլորտի մասնագետ չեմ համարում, բայց ինձ համարում եմ կրթության ոլորտի կառավարման մասնագետ»,– ասաց նա:

Նախարարը նշեց, թե այդուհանդերձ,կրթության համակարգը զերծ է քաղաքական  ազդեցություններից: «Այս տեսակետից համակարգն իր մեջ բավականաչափ ներուժ ունի»,-նշեց Աշոտյանը:

Կրթության նախարարը համակարգի խոշորագույն բացթողում համարեց այն, որ չհաջողվեց բավարարել «այն բոլոր սպասումները, որոնք ունեինք կրթության համակարգից»:

Նույն շարքից