Հայաստան 

Եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մասնակցել է 14 հազար 800 մարդ

analitik.am

Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մասնակցել է 14 հազար 800 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Երեկ երկոյան տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը: ԲՀԿ, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրոք հայտարարվածի համաձայն, հանդես եկան ելույթներով: 

 

Եռյակի նախորդ հանրահավաքին` հոկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության տվյալներով, մասնակցել էր 16 հազար մարդ:

Նույն շարքից