Միջազգային 

ԵՄ-ին անդամակցությունը առաջնայնություն է Թուրքիայի համար. Էրդողան

analitik.am

ԵՄ անդամ դառնալն առաջնայնություն է Թուրքիայի համար: Թուրքական TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ հանրաքվե կանցկացնի:

 

Նրա խոսքով՝ Թուրքիայում բարեփոխումներ են իրականացվում ԵՄ անդամ դառնալու նպատակով:

 

Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ պաշտոնական բանակցությունները սկսվել են 2005 թ.:

Նույն շարքից