Միջազգային 

ԵԽ գագաթնաժողովն անփոփոխ է թողել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը

analitik.am

Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովն անփոփոխ է թողել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման  մասին որոշումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ:


«Եվրոպայի խորհուրդը հիշեցնում է նախկինում ընդունված որոշումն արգելված քայլերի վերաբերյալ: ԵԽ-ն շարունակելու է հետևել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ անհրաժեշտության դեպքում  նոր քայլեր ձեռնարկելու համար»,- ասված է փաստաթղթում:

 

ԵԽ-ն նաև Ռուսաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, իսկ Լուգանսկի և Դոնեցկի  ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարություններին՝ հրաժարվել սեփական ընտրություններն անցկացնելուց և անցկացնել ընտրություններ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան:


ԵԽ գագաթնաժողովը նաև կոչ է արել դադարեցնել կրակը և կյանքի կոչել Մինսկյան պայմանավորվածությունները:

Նույն շարքից