Քաղաքականություն 

ԵԱՀԿ դիտորդական խումբը ժամանել է Ուկրաինա

analitik.am

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 6 ներկայացուցչից բաղկացած խումբն Ուկրաինայի պաշտպանության նախարարության ու արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով ժամանել է այդ երկիր, այս մասին հայտնում է Лента-ն:

Հայտնի է, որ դիտորդները մտադիր են այնտեղ անցկացնել կես տարի։ Այսօր նրանք պատրաստվում են ուսումնասիրություններ կատարել Սումսկայա շրջանում, իսկ հինգշաբթի կուղևորվեն Խարկով։

Աղբյուրը մանրամասնում է, որ ԵԱՀԿ առաքելության կազմում ընդգրկված են Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Չեխիայի և Շվեդիայի ներկայացուցիչները։

Դիտորական խմբի ղեկավար Ջեք դե Քլայնեն հայտնել է, որ իրենց նպատակն է ծանոթանալ Ուկրաինայում զինված ուժերի գործունեությանը, դրա վերաբերյալ փաստեր արձանագրել ու կանխել հակամարտության թեժացումը։

 

Նույն շարքից