Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 16-ին կազմել է 408.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.41 դրամ (աճել է 0.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 661.67 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.60 դրամ (նվազել է 0.27 դրամով):

 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 245.01 դրամ, ոսկին՝ 16,223.61 դրամ, պլատինը՝ 17,981.69 դրամ:

 

Սեպտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

Նույն շարքից