Իրավական 

Դոգը հնարավոր է երկու ամսով կալանավորվի

analitik.am

Այսօր օրվա երկրորդ կեսին Ոստիկանության Չարբախի բաժնի պետի նախկին տեղակալ` Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը  ՁՊՎ-ից տեղափոխվել է ՀՔԾ, որտեղից էլ  պետք է տարվեր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան, քննիչի կողմից` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու համար:


Ինչպես հաղորդում են Analitik.am-ի աղբյուրները, այսօր  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առնելու Վարդան Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու` նախաքննական մարմնի միջնորդությունը: Ըստ շրջանառվող կարծիքների՝ միջնորդությունն ամենայն հավանականությամբ բավարարվելու է:


Նշենք, որ գործը գտնվում է ՀՔԾ քննիչ Ռաֆայել Գևորգյանի վարույթում:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 22-ին՝ շորթում կատարելու կասկածանքով:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ Դոգին ձերբակալել են Ararum.am կայքի խմբագիր Հովհաննես Եսայանի գործի շրջանակներում: Օրերս Հ. Եսայանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և նա ազատ է արձակվել:

 

Նույն շարքից