Ռազմական 

Դիվերսիայի նոր փորձ. հակառակորդը կորուստներ է կրել, թողել զենքերը և փախել (լուսանկարներ)

analitik.am

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ:



ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձեւ պաշտպանության եւ մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տեւած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ եւ ճողոպրել իրելման դիրքերը:



Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ եւ վիրավորներ:



ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:



Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Նույն շարքից