Առողջապահություն 

Ամերիկյան բժիշկները ստեղծել են Էբոլա վիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

analitik.am

Ամերիկացի գիտնականները մշակել են Էբոլայի դեմ առաջին արդյունավետ դեղամիջոցը: Դրա արդյունավետությունը պահպանվում է վարակվելու ընդհուպ մինչև երեք օրը:


Թեքսասի համալսարանի գիտնականները Էբոլայի դեմ առաջին արդյունավետ դեղամիջոցն են ստեղծել: Չնայած նրան, որ այս պահին համաճարակն արդեն սկսել է նվազել, այս դեղորայքի արդիականությունը չի նվազում, քանի որ ոչ մեկ ապահովագրված չէ համաճարակի հնարավոր նոր բռնկումներից: TKM-Ebola անվանմամբ դեղորայքը պահպանում էր արդյունավետությունը վարակվելու ընդհուպ մինչեւ երեք օրը:

Դեղորայքն արդեն իսկ օգտագործվել է Էբոլայի փորձարարական բուժման նպատակով: Այն կարողացել է բուժել վարակված կապիկներին: Հետազոտողները հույս են հայտնում, որ դեղը նույնքան արդյունավետ կլինի մարդկանց բուժման համար, քան մնացած դեղամիջոցները, որոնց արտադրման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Ինչ վերաբերվում է TKM-Ebola դրա արտադրություն մեծ չափաբաժիններով կարելի է կազմակերպել ընդամենը 8 շաբաթվա ընթացքում՝ ադապտացնելով վիրուսի բոլոր գոյություն ունեցող շտամներին:


Համաճարակի վերջին բռնկման ընթացքում հիվանդների առաջարկվում է Z-Mapp դեղամիջոցը, սակայն դրա արտադրության համար շատ ավելի երկար ժամանակ էր պահանջվում:

Նույն շարքից