Առողջապահություն 

Դեղատու ծնեբեկի բուժական նշանակությունը

analitik.am

 

Ծնեբեկի արմատներում հայտնաբերված են արգինին, խելիդոնաթթու, ճարպայուղ, եթերայուղ, շաքար, խոլին, իսկ ընձյուղներում՝ սպիտներ, շաքար, սաթաթթու, վանիլին, կումարին, վիտամիններ՝ B,C, կարոտին:

 

Բուժման նպատակով օգտագործվում ենբույսի արմատը, կոճղարմատը, մատղաշ ընձյուղները: Որպես դեղաբույս այն ունի հին պատմություն: Հնդկական բժշկությունում այն ունեցել է որպես հակադիզենտերային միջոց, Չինական բժշկությունում՝ արմատի եփուկը համարվում էր միզամուղ, ջերմ իջեցնող, արյան շրջանառությունն ու մարսողությունը կարգամորող միջոց:

Այն կիրառվում է ռեւմատիզմի, շաքարային դիաբետի, պոդագրյայի ժամանակ:

Շնորհիվ խուխը ջրիկացնող եւ հազը հանգստացնող հատկության, դեղաբույսն օգտագործվում է կապույտ հազի, բրոնխյալ ասթմայի, իդ թուրմը՝ էկզեմայի դեպքում:

 

Բույսի սեմերը համարվել է հակաբեղնավորիչ, միարժամանակ դրանք ավելացնում են ստնտու կնոջ կաթը, իսկ այլ բույսերի հետ խառնած նշանակվել է դեղնուկով հիվանդներին:

Դեղաբույսի պատրաստուկները օգտագործվում են երակների խցանումը բացելու համար, լյարդի ու երիկամների հիվանդությունների ժամանակ, գոտկացավի, ատամնացավի ընթացքում:

 

Դեղաբույսի փորձարարական տվյալներն ապցուցել են, որ այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, ուժեղացնում սրտի կծկումները, դանդաղեցնում նրա ռիթմը, լավացնում երիկամների ֆունկցիաները:

Որպես ուտելի վայրի բույս ծնեբեկը հայտնի է հնագույն ժամանակներից: Վաղ գարնանը մատղաշ ընձյուղները խաշում ու տապակում են յուղով, գցում ապուրի մեջ, կոնսերվացնում, իսկ պտուղները երբեմն օգտագործում սուրճի փոխարեն:

Սակայն որոշ մարդկանց մոտ ծնեբեկը տալիս է արտահայտված ալերգիկ ռեակցիա:

 

 

Նույն շարքից