Հոգեբանի անկյուն 

Դա իմ խնդիրն է և ես ընդունում և սիրում եմ ինձ հենց այսպիսին

analitik.am

Երբ մարդ հաճախ է ասում, որ նա լիակատար երջանիկ է, նրա մոտ ամեն ինչ գերազանց է՝ դա ցնորք է, զարգացման սեփական ռեսուրսները տեսնելու դժկամություն:  Մարդու կյանքի իրական պատկերը սա է. երբեմն կյանքը չի ընթանում այնպես, ինչպես ինքներդ կցանկանայիք: Այդ պահերին  սկսում եք մեղադրել ինքներդ ձեզ  կամ ուրիշներին: Կոնֆլիկտ է առաջանում «Ես չգիտեմ ինչ անել» զգացողության և «Ես պետք է դա հաղթահարեմ» դիրքորոշման միջև: Այդ պահերին շատ կարևոր է սեփական անձին աջակցելն ու կարեկցանքով վերաբերվելը:


Պարզապես խոստովանել, որ տանջվում եք, ցավալի է, և իսկապես չգիտեք, թե ինչ անել: Միաժամանակ հիշեք, որ, եթե Ձեր կյանքում «սև ժամանակաշրջան է», ապա դա  չի նշանակում, որ Դուք դժբախտի մեկն եք:  Եթե մենք կյանքի դժվարին պահերին ինքներս մեզ կամ ուրիշներին ըմբռնումով ենք վերաբերվում, ապա ավելի թեթևացած ենք զգում մեզ:

 

Թույլ տվեք ինքներդ Ձեզ զգալ հիասթափություն, թուլություն, տխրություն, և այդ ժամանակ հնարավորություն կունենաք հաղթահարել այդ ամենը: Պետք է համարձակություն ունենալ, որպեսզի ինքդ քեզ այդ պահերին ասես. «Սա իմ կայնքի մի մասն է, և ես սիրում եմ իմ կյանքի այդ մասը: Ես չգիտեմ` ինչ անել տվյալ պահին: Ես զգում եմ, որ դա իմ խնդիրն է և ես ընդունում և սիրում եմ ինձ հենց այսպիսին»:

Նույն շարքից