Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում շարունակվում է շախմատի Ամերիկայի 9-րդ առաջնությունը: Ստուգատեսում կարողություններն է փորձում 11 երկրի 200
շախմատիստ: Խաղում է 20 գրոսմյաստեր, 18 միջազգային վարպետ: Մասնակցիների թվում է Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա գրոսմայստերեր Գրիգոր-Սևակ
Մխիթարյանը:
Կայացած 4 տուրից հետո նա վաստակած 3,5 միավորով 3-19-րդ տեղերը բաժանողների խմբում է:
4-ական միավորով աղյուսակը գլխավորում են ամերիկացի 47-ամյա գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովը և բրազիլացի 22-ամյա միջազգային վարպետ Էվանդրո Բարբոսան:
Մասնակիցները շվեյցարական մրցակարգով կխաղան 11 տուր: Չեմպիոնի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին: