Առողջապահություն 

Գործադիրը հաստատել է դիաբետոնի` մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Վարչապետինախաձեռնությամբ մեկ անգամևս քննարկվել է«Շրջանառության հարկիմասին» օրենքիփոփոխությունը, որը հարուցելէ տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը: Կառավարությունն հաստատել է նիստի օրակարգը և ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:


ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար: Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է: 


Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջինտարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մերերկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբստեղծված աշխատանքային խումբը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը ևպաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ: Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում: Արտարժութայինպարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելուհնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ևս ի հայտ գան: Աշխատանքայինխումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերներըչեզոքացնելու այլ միջոցներ ևս: 


Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը` գործադիրը կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, սահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները` նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի և զուգահեռաբար հրապարակվում www.gnumner.am կայքում, մինչև 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, սահմանափակվել է պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ առանց որևէ պատասխանատվություն կիրառելու հանգամանքի պայմանագիրը դադարեցնելու պատվիրատուի հնարավորությունը և այլն: Սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և չավարտած գնման գործարքների վրա: 

Վարչապետի դիտարկմամբ, որոշումը շոշափում է ներկրողների և արտադրողների հարաբերությունները: Փաստաթղթի մշակման գործում մեծ աշխատանք են կատարել ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարության աշխատակազմը: Սակայն կան դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ և մասնակցում մրցույթին: «Դա հարկավոր է սահմանափակել: Եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է և ոչ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել»,-ասել է վարչապտը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործընթացը և առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ: «Սա պետք է լինի ամենաթափանցիկ և արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա», - հավելել է կառավարության ղեկավարը: ՀՀ վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է:


«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն: Այդ որոշման մեջ գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով օպտիմալացվում են նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը և ապահովվում է պետական նպաստների համակարգի բնականոն գործունեությունը:


Իր ընդունած հինգ որոշմամբ գործադիրը, ի կատարումն 2001թ. հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջների, լրացրել է Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը, որից կարող են օգտվել ցանկացողները:


Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ: Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:


Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով` կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014թ. ուսումնասիրության արդյունքում Արմավիրի մարզի Աղավնատուն, Արևադաշտ, Այգեկ, Նորապատ և Նորակերտ համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերվել է բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճ: Դրա դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Պայքարի միջոցառում կկիրառվի ավելի քան 9 հա այգիներում: «Հարցը շատ կարևոր է», - շեշտել է ՀՀ վարչապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել անձամբ վերահսկել, որպեսզի հատկացված գումարը արդյունավետ ծախսվի և նպատակին ծառայի:
Ջրօգտագործողների ընկերություններում և ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններում ոռոգման ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է այդ աշխատանքի 2015թ. ծրագիրը:


Գործադիրը հաստատել է դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը, սահմանել, որ ՀՀ 2015-2019թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարությունը այդ դեղի գնումն իրականացնելու է ֆրանսիական ընկերությունից՝ 1 հաբը 0.06 եվրո (42.33 դրամ) գնով, ինչը զգալիորեն էժան է նախորդ տարիներին ներկրված խմբաքանակներից: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դիաբետոնի պահանջարկը տարեկան ավելանում է 10 և ավելի տոկոսով: Այժմ մեր երկրում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ:


ՀՀ կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի է համարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:

2015թ. օգոստոսի 2-ից 13-ը Համահայկական ամառային վեցերորդ խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կառավարության ղեկավարը նշել է, որ համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն, անցկացվել է հինգ ամառային և մեկ ձմեռային նման միջոցառում: Խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը վարչապետը հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում:

Նույն շարքից