Հասարակություն 

Գյումրու ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ

analitik.am

Մարտի 4-ին, ժամը 08.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:




Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 35 SN 657 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 250 մ):



Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի մոտակայքից՝ ձորից, դուրս են բերել վարորդի՝ 1937 թ. ծնված Լ. Մ.- դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից:

Նույն շարքից