Առողջապահություն Գիտություն 

Գիտնականները քաղցկեղի մետաստազների տարածումը կանխելու մեթոդ են գտել

analitik.am

Ուռուցքաբանները մեծ ջանքեր են գործադրում քաղցկեղի մետաստազների դեմ պայքարի ձևեր գտնելու ուղղությամբ: Միջոցներից մեկը փորձարկվել է մկների վրա, որի մասին գիտնականները նյութ են հրապարակել  Cell Reports ամսագրում:

Հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են միտոխոնդրիների՝ հյուսվածքային էներգետիկ ենթակայան, դերը մետաստազների գոյացման մեջ: Բացի իրենց հիմնական դերից, միտոխոնդրիները խթանում են հյուսվածքների միգրացիան:  Այս գործընթացն ընկած է քաղցկեղի մետաստազների տարածման հիմքում՝ քաղցեղի հյուսվածքները շարժունակ են դառնում և տեղափոխվում են այլ կետ, որտեղ էլ նոր ուռուցք են առաջացնում: 

Պարզվել է, որ հյուսվածքային միգրացիան խթանելու համար միտոխոնդրիները ձևավորում են թթվածնի ակտիվ ձևերի չափից ավել քանակություն: Հենց այս գերարտադրանքն էլ նախորդում է քաղցկեղի մետաստազների գոյացման գործընթացին: 


Հետևյալ գործընթացը կարելի է կանխել միտոխոնդրիներում գործող որոշ հատուկ հակաօքսիդանտների շնորհիվ: Այս կերպ հնարավոր կլինի կանխել քաղցկեղի մետաստազների տարածման  գործընթացը: 


Այս մեթոդը գիտնականները փորձարկել են  մկների վրա:

Նույն շարքից