Միջազգային 

Գերմանիան ԵԱՀԿ-ին տրամադրել Է իր անօդաչու թռչող սարքերը ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը հսկելու համար

analitik.am

Գերմանիան ԵԱՀԿ-ին տրամադրել Է իր անօդաչու թռչող սարքերը ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը հսկելու համար: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել Է «Շպիգել» հանդեսը՝ հղում անելով ԳՖՀ-ի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

 

 

Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայից ԵԱՀԿ-ի  դիտորդների խումբը և 14 գերմանացի զինծառայողներ սեպտեմբերի 16-ին ուղևորվել են Ուկրաինայի արևելք՝ անզեն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու ռուս-ուկրաինական սահմանում: Ինչպես նշում Է հրատարակությունը, անօդաչուների կիրառման մասին որոշումը Գերմանայի և Ֆրանսիայի կողմից ընդունվել Է ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովի շրջանակներում: Ռուսաստանը դրան իր համաձայնությունը տվել Է շփման եռակողմ խմբի՝ սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից