Հայաստան 

Գերմանիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

analitik.am

 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գլուխ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Գերմանիայի ԱԳ նախարարին հուշահամալիր էր ուղեկցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դիմավորեց նախարարներին, այնուհետև նրանք ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ` մեկ րոպե լոռությամբ հարգելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:


 Հայկ Դեմոյանը գերմանացի բարձրաստիճան պաշտոնյային նվիրեց վերջերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը, ինչպես նաև անցյալ տարի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ «Հայփոստ»-ի թողարկած Յոհաննես Լեփսիուսին նվիրված դրոշմանիշների ամբողջական լիստը` որպես հուշանվեր:

Նույն շարքից