Գիտություն 

Գերմանացի գյուտարարը Բոնդի մասին ֆիլմերից լազերային ժամացույցի տեսքով գաջեթ է ստեղծել (տեսանյութ)

analitik.am

Գերմանացի սիրողական գյուտարար Պատրիկ Պրիբեն Ջեյմս Բոնդի մասին ֆիլմից լազերային ժամացույցի տեսքով սարք է ստեղծել, գրում է Газета-ն՝ հղում անելով Independent պարբերականին։

 

Գաջեթը ստեղծվել է լազերային ժամացույցների պատվին, որոնք եղել են Բոնդի՝ 1983թ. «Երբեք մի ասա երբեք» ֆիլմում։
Գյուտարարի խոսքով՝ ժամացույցը մի փոքր մեծ է առօրյա օգտագործման համար և կարող է աշխատել միայն սահմանափակ ժամանակում։

 

Ժամացույցի մեջ տեղադրված լազերը գործում է միայն մի քանի մետրի վրա և կարող է այրել պլաստմասսայե արկղը, լուցկին և կտրել կպչուն ժապավենը։

Նույն շարքից