Հայաստան 

Գալուստ Սահակյանը՝ եռյակի՝ իշխանափոխության պահանջի մասին

analitik.am

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Խոսքի ազատության» դրսեւորում է համարում խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ իշխանափոխության պահանջը: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, դիտարկմանը, որ ընդդիմությունը խոսում է իշխանափոխության պահանջի մասին, Գալուստ Սահակյանն արձագանքեց.«Խոսքի ազատություն է»:


Պատասխանելով հարցին՝ արդյոք իրենք պատրաստվում են կատարել ընդդիմության պահանջները, ԱԺ նախագահն ասաց, որ ընդդիմությունը դեռ պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են Կառավարության ծրագիրը, որը հաստատել են:


Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ընդդիմությունը չի նահանջելու, Գալուստ Սահակյանը նշեց, որ պայքարը միշտ էլ արդյունք տալիս է:


«Եթե սկսում ես պայքարել, պիտի արդյունքներ գրանցվի: Միշտ էլ պայքարելն իր արդյունքը տալիս է, կարեւոր չէ, թե արդյունքի մեծությունը ինչքան կարող է լինել»,-ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ իրենք կողմնակից են սահմանադրական ճանապարհով ցանկացած փոփոխություն կատարելուն:

Հարցին՝ ինչ պատահեց, որ ժամանակին կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն այժմ ընդդիմություն է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ կոալիցիաները ժամանակավոր կառույցներ են:

«Քաղաքական պրոցեսները համաձայնությունների դաշտ է եւ այնպես չէ, որ եթե համաձայնություններ են լինում, պետք է շարունակական գործեն»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Նույն շարքից