Տնտեսություն 

Բրազիլիան 13 մլրդ. դոլար է գտել՝ տնտեսությունը խթանելու համար

analitik.am

BBC News-ը հայտնում է, որ Բրազիլիայի ԿԲ-ն հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել  առևտրային բանկերի պահուստային նորմը, որպեսզի կրեդիտային հաստատությունները կարողանան ավելի ակտիվորեն վարկավորել երկրի տնտեսությունը: Այս կրճատումից ընդհանուր առմամբ կգոյանա  13 մլրդ դոլար: 


Այս որոշումն ընդունվել է, քանզի Բրազիլիայի ՀՆԱ-ն վերջին մի քանի տարում շատ դանդաղ է աճում:  2010-ին, երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Դիլմա Ռուսսեֆը, աճը կազմում էր  ՀՆԱ-յի  7,5%, նախորդ տարիներին  նորից աճեց, բայց արդեն  մինչև  2,5%-ով:  


Վերլուծաբանները կանխատեսում են, որ բրազիլական տնտեսությանը 2014թ-ին նոր դանդաղում է սպասում՝ մինչև  1% աճ: Նման դանդաղ աճը ստիպում է կառավարությանը ինչ-որ բան ձեռնարկել աճը խթանելու համար: 


Կարծիք կա, որ դանդաղ աճի պատճառը Բրազիլիայի՝ 2000-2010թ.թ.-ներին ակտիվացած,   խիստ կախվածությունն է չինական տնտեսությունից: Վերոնշյալ ժամանակահատվածում Բրազիլիայից դեպի Չինաստան  արտահանումն աճել է չորս անգամ: 


 2010թ-ից հետո Չինաստանը կրճատել է Բրազիլիայից ներմուծվող ապրանքների ծավալը, ինչն էլ վնասել է Բրազիլիայի տնտեսությանը: 

Նույն շարքից