Հոգեբանի անկյուն 

Բնավորության առանձնահատկությունները

analitik.am

Բնավորություն, մարդկային անձնավորության հիմնական սոցիոգեն հոգեկան հատկությունների համակարգն է, որն իր կնիքն է դնում նրա բոլոր գործողությունների և այլ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Բնավորությունը դրդապատճառների համակարգի հետ միասին կանխորոշում է անձի ուղղվածությունը և հոգեկան կերտվածքը, նրա գործունեության տիրապետող ոճը։


Բնավորությունը կարելի է դիտել որպես սոցիալական իրադրություններին անձի հարմարման ձևերի անհատականորեն անկրկնելի բարդույթ (կոմպլեքս), որն առաջ է գալիս օնտոգենեզում, սոցիալականացման ընթացքում։ Բնավորության ամեն մի գիծ (հատկություն, որակ) անձնային է, բայց անձնային ամեն մի գիծ կամ հատկություն չէ, որ մտնում է բնավորության կառուցվածքի մեջ (օրինակ` ընդունակությունները, խառնվածքի գծերը և այլն)։ Բնավորության յուրաքանչյուր գիծ կապված է մյուսների հետ և համակարգված դրսևորվում է տարբեր իրադրություններում, գործունեության տարբեր տեսակներ իրագործելիս։ Բնավորության գծերի թիվը շատ մեծ է։


Բնավորությունը ձևավորվում է անհատի բնածին գծերի (հատկապես խառնվածքի) և սոցիալական միջավայրի փոխներգործության, սոցիալականացման գործընթացում։

Նույն շարքից