Բիզնես 

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջ է մուտքագրվել 2.67 մլն դրամ գումար

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության՝ սեպտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.21 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 146 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների ութ գործերի քննության արդյունքում ութ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

 

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ծառահատման դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման  համար  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած  շրջակա միջավայրի վրա  ազդեցության փորձաքննության բացակայության մեկ դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի որոշում` 100 հազար դրամ գումարի չափով: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված` ապօրինի կերպով ավազի արդյունահանման և տեղափոխման երկու դեպքի համար  կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման   ինը դեպքի քննության արդյունքում ինը ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում: Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնաորսիչ:

 

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 4 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.67 մլն դրամ գումար:    

Նույն շարքից