Միջազգային 

Պեսկովը հայտնել է Պուտինի եւ Օբամայի միջեւ երկխոսության պայմանները

analitik.am

Մոսկվայում համաձայն են վերադառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների միջեւ երկխոսության, սակայն նախաձեռնությունը պետք է բխի ամերիկյան կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բնականաբար, մենք պատրաստ ենք ողջունել երկխոսության եւ փոխգործակցության տրամաբանությանը վերադառնալու նախաձեռնությունը: Բայց քանի որ մենք երբեք հակառակի նախաձեռնող չենք եղել, ապա պատրաստ ենք ողջունել մեր գործընկերների գործողությունները»,- Պեսկովի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանն ամենատարբեր ուղղություններով երկխոսության դադարեցման նախաձեռնող չի եղել: Եվ Ռուսաստանը չէ  պատժամիջոցների հռետորաբանության նախաձեռնողը՝ ե՛ւ խոսքով, ե՛ւ գործողություններով: Ռուսաստանը կարող է միայն ափսոսանք հայտնել, որ այդ ամենի նախաձեռնողը, ցավոք, Վաշինգտոնն է»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նույն շարքից