Առողջապահություն 

Բնածին արատները, որպես կանոն, վիրուսային ինֆեկցիաների հետևանք են. Գեորգի Պողոսյան

analitik.am

Բնածին արատները, որպես կանոն, վիրուսային ինֆեկցիաների հետևանք են, այնպիսին, ինչպիսիք են ցիտոմեգալովիրուսը և հերպեսը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

«Այս վիրուսները՝ առավել կոնկրետ ցիտոմեգալովիրուսը, կարող է հանգեցնել նորածնի մոտ ծայրանդամների բացակայություն, մեծ կամ փոքր գլխի, ողնաշարի ճողվածքի, նապաստակի շուրթի և այլն: Ինչ վերաբերում է հերպեսին, ապա այն հաճախ բերում է վիժումների՝ մինչև 14 շաբաթական ժամկետը, կամ պտղի մահի՝ մոր արգանդում»,- ասաց բժիշկը՝ շարունակելով, թե շատ դեպքերում հերպեսի հետևանքով ծնվում են խուլ, համր կամ կույր, կամ Դաունի սինդրոմով երեխաներ:

Մասնագետի բնութագրմամբ՝ վիրուսները «արթնանում» են դիմադրողականության անկման հետևանքով, երբ աղջիկներն ու կանայք մինչև հղիանալը հետևում են հյուծիչ դիետաների և այլն:

«Ճիշտ է այն խոսքը, որ առողջ երեխաներ ծնվում են առողջ մայրերից: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ մինչ ամուսնանալը զույգերը ստուգվեն՝ նվազեցնելու բնածին արատներով երեխա ունենալու ռիսկը»,- նշեց Գեորգի Պողոսյանը:

Անդրադառնալով վերջին աղմկահարույց դեպքին, երբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնում առանց վերջույթների երեխա էր լույս աշխարհ եկել, Գեորգի Պողոսյանը հորդորեց ՈՒՁՀ անող բժշկին չդատապարտել:

«Բժիշկներին միանգամից մեղադրելը, սենսացիաների գնալը հեշտ է: Դիագնոստիկ սխալներ միշտ էլ կարող են լինել: Առավել ծանր դեպք է, և իսկապես կարելի է բժշկին մեղադրել, երբ նա ժամանակին չի հայտնաբերում երեխայի՝ մոր արգանդում մահացած լինելու հանգամանքը»,- ասաց բժիշկը:

Նույն շարքից