Հայաստան 

ԲՀԿ-ին ՓՄՁ-ներն են հորդորել կողմ քվեարկել. «Շրջանառության հարկի մասին» օրենքը ընդունվեց

analitik.am

Այսօր ԱԺ արտահերթ նիստում 92 կողմ, 6  դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում նոր փոփոխությունների փաթեթը:



ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ կքվեարկի վերոհիշյալ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Երեկ մենք հանդիպել ենք ՓՄՁ-երի հետ ու իրենք են հենց մեզ հորդորել՝ քվեարկել կողմ, քանի որ այս նոր նախագիծը միանշանակ բավարարում է ՓՄՁ-երին»:




ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ չի թաքցնում, որ հինգ տոկոսն ու շեմի բարձրացումը նշվել են Կառավարությանն իր ուղղած նամակներից հետո. «Եթե դնում ենք երեք տոկոս, միեւնույնն է, երեք այդքան էլ հարկային տեսուչն է վերցնելու: Արդյոք հաշվապահական բոլոր հարցերը ճի՞շտ են լուծվել ու պրակտիկայում դա չի՞ չարաշահվի»:



Օրնաց երկիրը ձեռնպահ կմնա, - հայտարարեց Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ թեեւ այս նախագիծը մեկ քայլ առաջ է, սակայն հարկային ստուգումների մահակը թողնում ենք առկախված ՓՄՁ-երի գլխին:

Նույն շարքից