Վերլուծական 

ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը

analitik.am

Xnews.am ակտիվ բարգավաճող կայքը որոշեց անդրադառնալ, մեր «լրատվական դաշտ մտնելու փորձեր» անող համեստ կայքին: Սույն կայքի փայլուն լրագրողական էթիկայի հայեցի շարադրանքը սկսվում է նրանով, որ «analitik.am կայքը վտվտում է կեղտաջրերում»: Ցավոք, ստիպված ենք համաձայնվել  վերոնշյալ կայքի հետ:

 


Իրոք մեր կայքը ստիպված է վտվտալ կեղտաջրերում, որպեսզի ջրի երես հանի հասարակության մեջ արմատացած և ինչու չէ ՀՀ քաղաքացիներին պատկանող, առերևույթ չվաճառվող երևույթները:


Այսպիսով` հոդվածագիրը նշում է, որ իրենց կայքը երկրում առկա պրոբլեմները բարձրացնելու, սուր տեղեկատվություն տրամադրելու , իշխանություններին քննադատելու և չծախվելու պատճառով նյարդայնացնում է մեզ:


Ի դեպ, ինչ վերաբերվում է մեր կողմից կազմակերպված,''կաշառված,վաճառված'' մրցանակաբաշխությանը,ապա ուզում ենք հիշեցնել որ այդ մրցանակաբաշխությանը տարվա մարդ մրցանակին է արժանացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,և ըստ մեզ , նա արժանի է դրան, և մենք վստահաբար կարող ենք նշել, որ նա այդ մրցանակի համար մեզ չի վճարել,սակայն եթե xnews.am կայքում հավաքված ՀՀ քաղաքացիները կարծում են, որ  Գագիկ Ծառուկյանն արժանի չէ  տարվա մարդ տիտղոսին, ապա  կարող են այդ մասին գրավոր տեղեկացնել մեզ, մենք պատրաստ ենք վերանայել:

 

Սսկսենք կեղտաջրերից՝ analitik.am-ը վերջերս անդրադարձել է հետևյալ կեղտաջրերին.


1. Կառավարությունը բյուջեն համալրելու նպատակով սկսել էր աշխատանքի ընդունել մոդելների՝ արդյունքում մեր կողմից կեղտաջրերը փորփրելու հետևանքով աշխատանքից հեռացվեց մոդելներից մեկը, ինչքան դա նստեց ՀՀ բյուջեի վրա և ինչ հետագա վնասներ կպատճառի՝ հաշվարկում են բարգավաճ Հայաստանի համար պատասխանատու ֆինանսիստները:

 

2. Անդրադարձել էինք հայտնի ֆինանսական բուրգի գործին, որի հիմնական գործող անձանցից մեկը, Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Ն.Նազարյանն է, ով խնամիական կապեր հաստատելով ԲՀԿ կուսակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ՝ հավանաբար մտերմիկ զրույցների ընթացքում, սխալ է հասկացել բարգավաճել բառի բուն իմաստը, որի հետևանքով էլ հայտնվեց սկանդալի կենտրոնում և արդյունքում պաշտոնանկ արվեց:


3. Անդրադարձել ենք պաշտոնանկ արված Երևանի ոստիկանապետ Ն.Նազարյանի խնամի Ա.Մանուկյանի կողմից ԲՀԿ կուսակցության ներսում ստեղծված և նրա կողմից ղեկավարվող հակահետախուզության կառույցին, որը զբաղվում էր ՀՀ ուժային կառույցներում աշխատած և աշխատող անձանց հավաքագրելով և նրանց միջոցով ՀՀ լրագրողների գլխին սարքելով:


4. Առաջինն ենք տրամադրել տեղեկատվությունն այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանը Գյումրիի հուզումների ժամանակ գտնվում է ԱՄՆ-ում՝ հատուկ բարգավաճման նպատակով:


5. Անդրադարձել էինք ՀՀ բանկային համակարգում տիրող ապօրինություններին՝ մասնավորապես հանուն Բարգավաճ Հայաստանի նոր տարվա շեմին կատարված տարադրամի սպեկուլյացիային, որը  ինչ-որ տեղ նպաստեց դրամի արժեզրկմանը,իսկ հետագայում 1 դոլարը 650 դրամով վերավաճառելուց հետո բավականին օժանդակեցին ՀՀ ազգաբնակչության և տնտեսական կայունության բարգավաճմանը:


6. Անդրադարձել ենք ԿԲ-ի և բանկերի սերտաճմանը և այդ պատճառով առաջացած բանկային անպատժելիության մթնոլորտին:



Սրանք են այն հիմնական կեղտաջրերը, որոնց մեջ,  ըստ հոդվածագրի,  վտվտացել է analitik.am կայքը վերջին շրջանում: Այն, որ նյութերը տեղ են հասել և դիպել նպատակակետին՝ լավագույնս ապացուցեց բարգավաճման անհուն ձիրքով տարված երիտթևի կողմից ղեկավարվող անկաշառ, ժողովրդի հոգսով տարված կայքի արձագանքը:


Ինչևէ, ամփոփելով միտքս՝ վստահեցնում ենք Ձեզ, որ վերը թվարկած թեմաները լինելու են շարունակական, այլևս նման բարգավաճող նյութերին չենք  պատասխանելու, քանի որ լուսահոգի պապս մի լավ խոսք ուներ, ասում էր «երբեք մի իջիր տհասների մակարդակին, քանի որ նրանք քեզ կհոշոտեն իրենց փորձով»:


Հ.Գ.   Ի սկզբանե սխալ է դիլետանտներին լրատվության միջոց վստահելը: Մենք վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանն արժանի է «Տարվա մարդ» մրցանակին, թեկուզ  իր անսահման համբերության համար... հանդեպ իր իսկ ստվերի տակ պատսպարված երիտասարդների:


 

 

 

 

Նույն շարքից