Առողջապահություն 

Բժիշկները սրտի նոպայից խուսափելու համար խորհուրդ են տալիս ասպիրին օգտագործել

analitik.am

Նիդեռլանդներում բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց առաջ ընդունել ասպիրինի մեկ հաբ՝ սրտի նոպաներից խուսափելու համար, հաղորդում է ТСН-ն:


Լեյդեն համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 290 հիվանդ, ովքեր սրտային նոպա են ունեցել նախկինում: Բոլոր կամավորներին բաժանել են 2 խմբի. Առաջին խումբը քնելուց առաջ ընդունել է 100մգ ասպիրին, մյուսները՝ ոչ:


Գիտնականները ասում են, որ մարդիկ, ովքեր ընդունել են ցավազրկողը, ավելի քիչ են տառապել սրտի երկրորդական նոպայից, քան մարդիկ ովքեր չեն ընդունել ասպիրինը: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ սրտի նոպաները հաճախ տեղի են ունենում արյան կուտակումների հետևանքով:

Յուրաքանչյուր առավոտ արյան մեջ լեյկոցիտների քանակը աճում է, այդ պատճառով էլ սրտի նոպան տեղի է ունենում հենց առավոտյան ժամերին: Ասպիրինը վերացնում է կուտակումները և հեղուկացնում արյունը:

Նույն շարքից