Հոգեբանի անկյուն 

Բժիշկները հայտնաբերել են ընտանեկան վեճերից խուսափելու ամենահեշտ միջոցը

analitik.am

Օհայո նահանգի գիտնականների հետազոտություները, որի ընթացքում նրանք հետևել են 107 ընտանեկան զույգերի տրամադրությունների անկմանը, թույլ են տվել եզրակացնել, որ ուղիղ կապ գոյություն ունի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և  զայրույթի պոռթկման միջև,- հաղորդում է ТСН-ը:

 

Ինչպես պարզվել է, գլյուկոզային ցածր մակարդակը զույգերի մոտ բերում է անընդհատ ու շարունակական վեճերի: Իսկ երբ «շաքարի մակարդակը» օրգանիզմում նորմալ է լինում, ագրեսիայի որևէ պոռթկում չի լինում:

 

Սրանով պայմանավորված՝ բժիշկները խորհուրդ են տալիս լուրջ խոսակցությունները երբեք սոված ստամոքսով չսկսել:

Նույն շարքից