Սպորտ 

Բեռնար Շալանդը հանդիպել է ֆուտբոլի հայկական ակումբերի մարզիչների հետ

analitik.am

Այսօր ՝ Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները:

Բեռնար Շալանդը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու ծրագրային անելիքները: Նյութի առաջին մասում ներկայացվեց Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս և պաշտպանվելիս: Այնուհետև Թոմաս Ռիչարդը ներկայացրեց Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի և եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը: Ներկայացվեցին, մասնավորապես, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածութունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները և այլն: Բեռնար Շալանդը խոսեց հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը: Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի ունեցավ նաև գործնական քննարկում և մտքերի փոխանակում ինչպես ներկայաված պրեզենտացիայի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես Շալանդը, այնպես էլ բոլոր ակումբների մարզիչները նշեցին, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են հավաքականի և ակումբների մարզիչների միջև կապն ամրապնդելու տեսանկյունից:

Նույն շարքից