Հասարակություն 

Բելառուսի բնակիչը ծխելու համար սպանել է կնոջն առաջին իսկ ամուսնական գիշերը

analitik.am

Բելառուսի Գոմելի շրջանի Բուդա-Կոշելյովո քաղաքի բնակիչը սպանել է կնոջն առաջին ամուսնական գիշերը՝ ծխելու պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

Տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

 

Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ զույգը, որը քաղաքացիական ամուսնությամբ է ապրել մոտ տասը տարի, որոշել է օրինականացնել հարաբերությունները:

 

Հարսանիքից հետո ամուսինների միջև վեճ է ծագել: Տղամարդը կնոջը տեսել է ծխախոտով, սակայն մինչ այդ նրանք պայմանավորվել էին, որ նա դադարելու է ծխել:

 

Տղամարդը զենքից կրակել է նրա վրա:  Դրանից հետո փորձել է ինքնասպան լինել՝ բերանը դնելով զենքն ու սեղմելով ձգանը: Բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը:

Նույն շարքից