Հասարակություն 

Բարձրացել են լեռը և չեն կարողանում իջնել

analitik.am

Օգոստոսի 31-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակնա լճի կողմից քաղաքացիները բարձրացել են Աժդահակ լեռը եւ չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ( ճանապարհի անանցանելիության պատճառով ճանապարհի մնացած մասը շարունակել են ոտքով):

Հրշեջ-փրկարարները գագաթից իջեցրել են 23-ամյա Ս. Գ.-ին եւ 22-ամյա Մ. Կ.-ին:

Նույն շարքից