Առողջապահություն 

Բարաք Օբաման հանդիպել և գրկախառնվել է Էբոլայից բուժված ամերիկացի բուժքրոջ հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է տեխասցի բուժքրոջ հետ, ով կարողացել է հաղթահարել Էբոլա վիրուսը։ Նինա Ֆեմը եկել է Սպիտակ տուն անմիջապես հիվանդանոցից, գրում է mashable.com-ը։

 

Երկրի ղեկավարը գրկախառնվել է բուժքրոջ հետ՝ ցույց տալով, որ խուճապի համար պատճառ չկա և որ շարքային ամերիկացին Էբոլայով վարակվելու «հնարավորություն» չունի։

 

Նինա Ֆեմը շնորհակալություն է հայտնել Աստծուն, բժիշկներին, իր ընտանիքին և ընկերներին՝ մեկուսացումից դուրս գալուց հետո։ Նա առաջին մարդն էր, ով վարակվել է Էբոլայի վիրուսով ԱՄՆ-ի տարածքում։ Ֆեմը և մեկ այլ բուժքույր վարակվել էին, երբ բուժում էին Թոմաս Էրիկ Դունկանին, ով ավելի վաղ մահացել է Էբոլայից։

Նույն շարքից