Առողջապահություն 

Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական  խմբաքանակը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։


Կենտրոնացված կարգով ձեռք բերվող և մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Նույն շարքից