Վերլուծական Տնտեսություն 

Բայկալ-Օմուրյան մագիստրալը՝ աշխարհի էներգոբալանսի կարևոր գործոն (ցուցանիշներ աղյուսակներով)

analitik.am

Ինչպես գիտենք Պուտինը սկիզբ  է դրել Բայկալ-Օմուրյան մագիստրալի և Տրանսսիբիրի մոդերնիզացիայի գործընթացին և ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է հզոր տրանսպորտային գերտերության ստատուս ձեռք բերի: Որոշ հրապարակումների համաձայն Ռուսաստանը ձեռք է բերել աշխարհագրական ուսումնասիրությունների այն նույն քարտեզները, որոնց շնորհիվ ԽՍՀՄ-ի Բայկալ-Օմուրյան արդեն գոյություն ունեցող մագիստրալին զուգընթաց պետք է  կառուցվեին տարածքային- արտադրական 10 տրանսպորտային ճյուղեր: Սակայն, ԽՍՀՄ-ն չհասցրեց ավարտել այս նախաձեռնությունը, կմախքը ստեղծվեց, բայց հետագա շինարարությունը չկատարվեց, հիմա այդ սխալը ՌԴ-ն ուղղվում է: Բայկալ-Օմուրյան մագիստալը ձեռնտու է նաև տնտեսական առումով, քանզի տարածաշրջանում  առկա միայն 50 տեսակի հանքանյութերի գինն այս պահին կազմում է 30 տրիլիոն դոլարից ոչ պակաս:



 

Երկաթգծի կառուցման վրա ծախսվելիք գումարները երկու տարուց  հետո  արդեն կսկսեն վերադառնալ, ուստիև այս նախագծի ծախսերը միանգամայն արդարացված են: Նախագիծը սկսվում է այս պահին ոչ պատահականորեն: Օրինակ՝ Չինաստանը պետք է  օվկիանոսային նավատորմ կառուցի, որպեսզի պաշտպանի Ավստրալիայից և այլ մայրցամաքներից մատակարարվող ռեսուրսները:

 

 

Ռուսաստանի այս շրջանում առկա ածուխի պաշարները բավականին կարևոր են աշխարհի համար, նույն Գերմանիան տեղափոխում է իր հարյուրամյա հնություն ունեցող գյուղերը՝ բաց հանքերը շահագործելու համար, իսկ Չինաստանն ընդհանրապես անդունդ է  դարձել այս ռեսուրսի արդյունահանման պատճառով:

Այս մասին տեղեկություններ ներկայացնում ենք ստորև՝ մի քանի երկրների և 20 տարվա կտրվածքով (տվյալները Spydell-ից):

Աշխարհի խոշորագույն երկրների էներգոբալանսի զարգացման միտումները


2013թ-ին նավթի օգտագործումը զարգացած երկրներում  2.7%-ով ցածր է, քան  1995-ին, գազի օգտագործումն աճել է  26.2%-ով՝  1995թ.-ի համեմատ, ածուխի սպառումը  աճել է  4.1%-ով, իսկ էներգոռեսուրսների օգտագործումն ընդհանուր 6.6%-ով է աճել: Եթե 2007 և  2013 թվականները համեմատենք, ապա էներգոռեսուրսների պահանջարկը 5.2%-ով իջել է, որտեղ նավթին բաժին է ընկնում -9.2% , գազ՝ +7.9%, ածուխ՝ -12%:

Զարգացող երկրներում (1995-ականների դրությամբ) ՝ նավթ՝   +81.3%  , գազ՝ +104%, ածուխ +139.2% .  Ընդհանուր առմամբ +110%:

2007-ի դրությամբ՝  նավթ` +23%, գազ` +23.2%, ածուխ ` +39.4%.  Ընդհանուր` +30.4%:

Թե ինչ է ներառված զարգացած և զարգացող երկրներում ցույց է տրված ստորև ներկայացված աղյուսակում: Զարգացման միտումները գնահատելու համար բավարար է գունային կոդավորումը, որտեղ կարմիրից կանաչ անցումը ցույց է տալիս ցուցանիշների աճը:



2013թ-ին խոշորագույն երկրների անվանական ՀՆԱ-ն՝ ըստ մեծ երկրներից փոքրերը և նավթի, գազի և ածուխի օգտագործման դինամիկան՝ մլն. տոննա  նավթին համարժեք ցուցանիշով:

1 մլն տոննա նավթը =  մոտ 7.331 մլն.  ամերիկյան բարելի  կամ  7.2-7.3 մլն. Urals բարելի:

1 մլն. տոննա նավթը բնական գազի դեպքում համարժեք է  = 1.11 մլրդ. մ3:

Պարզ երևում է, որ նավթի օգտագործումն ավելի քիչ է, քան 1995թ-ին էր Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Շվեդիայում և Դանիայում: Գազի օգտագործումն աճում է գրեթե բոլոր երկրներում, ածուխի պահանջարկն իջել է բերված երկրների գրեթե կեսում:  


 

2007-ի համեմատ 35 երկրներից  16-ում իջել է նավթի օգտագործման գործակիցը:  Այդ թվում՝ 16 երկրներից  13 –ը զարգացած շուկաներ են: 2007-ի համեմատ 2013-ին գազի օգտագործումն ընկել է Անգլիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Դանիայում և Վենեսուելայում: Ածուխի պահանջարկն ընկել է   17 երկրներում, որտեղ առավել դրամատիկ անկում է գրանցվել  ԱՄՆ-ում (20%) և Կանադայում (-35%):

Հետաքրքիր է, որ ածուխի ընդհանուր օգտագործումն աճել է 2007 –ի համեմատ՝ 621 մլն. տոննայի չափով, իսկ Չինաստանն էլ ապահովել է 605մլն. տոննա աճ՝ այսինքն ընդհանուր աճի  98% -ը՝ ընտրված երկրների դեպքում: Հնդկաստանն էլ իր հերթին ավելացրել է  ևս +114մլն տոննա: Արդյունքում ստացվում է, որ ածուխի պահանջարկը ձևավորում են Չինաստանը և Հնդկաստանը, մնացած ամբողջ աշխարհն  ընդհանուր առմամբ կրճատում է ածուխի սպառումը:

Գազի օգտագործումը 2007-ին   322 մլն. տոննա ն.է. (նավթային էկվիվալենտ)-ով  ավելացել է: Ընդհանուր աճի մեջ մեծ է Չինաստանի (85 մլն. տոննա ն. է.), ԱՄՆ-ի  (74.7), Իրանի  (33), Սաուդյան Արաբիայի  (25.7) դերը:


Նավթ: 126.4մլն. տոննա սպառման աճն ընտրված երկրների մասով  ( զարգացած երկրները -182.5 մլն. տոննա, զարգացող երկրներ՝  +308.9 մլն. տոննա),  որտեղ Չինաստան (+136.8 մլն. տոննա), այնուհետև Հնդկաստան և Սաուդյան Արաբիա՝ 37 մլն. տոննա, Բրազիլիա  (+31), Ռուսաստան (+23.1): Այս երկրներն են ապահովել 2007-ի համեմատ 2013-ի նավթի սպառման ծավալների   տարեկան  աճը: Ստացվում է, որ առանց այս հնգյակի նավթային շուկան բացարձակապես այլ տեսք կունենար:

Բոլոր էներգակիրների մասով ընդհանուր  աճը կազմում է 1070մլն. տոննա   ն. է.. (զարգացած երկրներ - 218.5, զարգացող  +1289), որտեղ էլ մեծ մասը բաժին է ընկնում՝ Չինաստան (+823), Հնդկաստան (+161), Սաուդյան Արաբիա (+62), Բրազիլիա (+47) երկրներին:


Էներգակիրների արդյունահանում.

 


Վերջին 6 տարիների ընթացքում նավթի արդյունահանման բացարձակ աճ նկատվում է ԱՄՆ-ում  (+147 մլն. տոննա), Սաուդյան Արաբիայում (+53.5), Կանադայում (+37.7), Ռուսաստանում (+34.7): Այժմ ԱՄՆ-ն երրորդ տեսում է նավթի արդյունահանմամբ  ( տարեկան ՌԴ նավթարդյունահանման 87%-ի չափով): ԱՀմեմատության համար՝ 2007-իին ընդամենը  62%-ն էր՝  Ռուսաստանի համեմատ: ԱՄՆ նավթարդյունհանումը ներկայումս գտնվում է իր առավելագույն սահմանին՝ վերջին 25  տարիների ընթացքում:

Նկատվում է նաև գազի արդյունահանման կտրուկ աճ:  Ընտրված երկրներից գազի արդյունահանման ամենաբարձր աճն ունի ԱՄՆ-ն  (+129 մլն. տոննա ն. է.), Չինաստանը  (+43), Իրանը (+37): Սակայն, եթե խոսենք գազի գլոբալ շուկայի մասին, ապա երկրորդ տեղում ոչ թե Չինաստանն է, այլ Կատարը  (+86):

 

35  երկրներում ածուխի արդյունահանման աճը 2007թ-ին կազմել է  644 մլն.տոննա ն.է.:  Լիդերների խմբում է Չինաստանը(+494), Հնդկաստանը (+125), Ավստրալիան (+51.6):  Ամենահետաքրքիրն այն է, որ Չինաստանը 35 երկրների ցուցակում ապահովում է ընդհանուր ածուխի արդյունահանման կեսը:

Ամբողջ էներգոռեսուրսների մասով.

Էներգոռեսուրսների զրոյական արդյունահանման մասով կարելի է առաձնացնել 9 երկիր՝ Ճապոնիա, Ֆրանսիա, Հարավային Կորեա, Շվեյցարիա, Բելգիա, Թայվան, Ավստրիա:  Էներգոռեսուրսների ամենաշատ արդյունահանումն իրականացնում է Չինաստանը  (2.2 մլրդ տոննա ն.է.),ԱՄՆ-ն (1.6 մլրդ տոննա ն.է.), Ռուսաստանը (1.2 մլրդ տոննա ն.է.), և այս ամբողջը միասին վերցված   կազմում են 35 երկրների ընդհանուր արդյունահանման  2/3 –ը:

 

Եթե վերցնենք միայն նավթագազը, ապա լիդերները հետևյալ երկրներն են՝ Ռուսաստան, (1075 մլն. տոննա ն.է.) ԱՄՆ (1073), Սաուդյան Արաբիա (635), Կանադա (332), Իրան (316) և Չինաստան (313): Ստացվում է, որ ԱՄՆ-ում այժմ արդյունահանում են նույնքան նավթ և գազ, ինչքան Ռուսաստանում:

 

 

Ինչպիսի՞ն է  էներգոբալանսի սալդոն


 

Նավթի մասով դրական սալդո ունեն 11 երկիր (Ռուսաստան, Կանադա, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, Նորվեգիա, Արգենտինա, Իրան, Դանիա, Վենեսուելա, Կոլումբիա, ԱՄԷ):

Ի դեպ, պրոֆիցիտը կամ դեֆիցիտը  գումարի տեսքով հաշվելու հաշվարկը հետևյալն է.  1 մլն. տոննան = մոտ 7.3 մլն. բարել: Բարելի տարեկան միջին արժեքը  106 դոլար է՝  2013-ին, իսկ ԱՄՆ-ում միջին գինը  98 դոլար է, հետևաբար աղյուսակի թվերը պետք է բազմապատկել 775-ով՝ աշխարհի դեպքում, և  720-ով՝ ԱՄՆ-ի դեպքում, որպեսզի ստանանք փողային էկվիվալենտը:  

 

Օրինակ ԱՄՆ-ում դեֆիցիտը կազմում է մոտ 278  մլրդ տարեկան, իսկ Չինաստանում՝ 231մլրդ դոլար,  Ճապոնիայում՝ մոտ  162 մլրդ, իսկ Գերմանիայում նավթի մասով դեֆիցիտը կազմում է տարեկան 87 մլրդ դոլար:

 

Գազի մասով՝ Եվրոպայի համար գազի միջին արժեքը մոտ  380դոլար է  հազար մ3-ի համար:  1 մլն տոննա ն.է.-ն = մոտ  1.11 մլրդ մ3-ի:  Հետևաբար, օրինակ Գերմանիայի համար գազի մասով դեֆիցիտը կկազմի  -67.9*1.11*380=28.4 մլրդ դոլար:

 

Ո՞րն է գազի սահմանային գինը նավթի  110 դոլար արժենալու դեպքում: Եթե վերածենք նավթային էկվիվալենտի, ապա   110-ը պետք է բազմապատկենք  6.6-ով  = 660 դոլար ՝ առանց տրանսպորտային, ստվերային ծախսերի և վերամշակման ծախսերի:  Սովորաբար գազի գինը կապվում է նավթի գնի հետ և տատանվում է նավթի գնի  40-60%-ի  սահմաններում:  

 

Էներգոբալանսի սալդոյի փոփոխության տենդենցները


 

 

ԱՄՆ-ն էականորեն բարելավել է նավթի և գազի դեֆիցիտը:  Չինաստանը՝ ընդհակառակ վատթարացրել է սալդոն՝ սպառման ակտիվ աճի պատճառով, որը մի քանի անգամ գերազանցում է ներքին արդյունահանման հասանելի հզորությունը:   Ճապոնիան նավթի մասով դրական սալդո ունի, սակայն  ածուխի և գազի մասով՝ բացասական: Գերմանիան և Ֆրանսիան նույն վիճակն է, ինչ Ճապոնիայում:  Նավթի մասով դեֆիցիտի կրճատում  (ի հաշիվ պահանջարկի իջեցման), սակայն պահանջարկը տեղաշարժվել է գազի կողմ:

 

Բոլոր զարգացած երկրներում նավթի մասով սալդոն  բարելավվել է՝ 1276մլն. տոննա ն.է. 2007-ին մինչև  1000մլն. տոննա ն.է.:  

Գազի մասով աննշան իջել է՝  232.5-ից դառնալով  246.8:

Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ էներգոկախվածությունը որպես էներգոռեսուրսների օգտագործման ծավալի հարաբերակցությունը էներգոբալանսի նկատմամբ:


 

 

ԱՄՆ-ում նավթի մասով դեֆիցիտը 2013-ին կազմում է  46.3% սպառումից և  ընդամենը 6.5% գազի մասով: Հենց այս չափով էլ ԱՄՆ-ն ներմուծում է արտաքին աղբյուրներից:  100% -ը նշանակում է, որ ամբողջ ծավալը ներմուծվում է՝ ինչպես Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլն,  դեպքում է:   

 

Տոկոսային հարաբերակցությունն ավելի հասկանալի է և այն թույլ է տալիս հասկանալ, թե ժամանակի ընթացքում իրականում ինչքա՞ն է իջնում էներգոռեսուրսներից կախվածությունը:  ԱՄՆ-ում ակնհայտ առաջընթաց է գազի և նավթի մասով, իսկ Չինաստանում՝ հետընթաց: 1995-ին նավթի դեֆիցիտը Չինաստանում կազմում էր  7%, իսկ ներկայումս այն  59% է: Չինաստանը նավթ և գազ է ներմուծում ամբողջ աշխարհից:  

 

Կարելի է առանձնացնել էներգոռեսուրսների 100% դեֆիցիտ ունեցող 9  երկրներ՝ Ճապոնիա, Ֆրանսիա, Կորեա, Շվեյցարիա, Շվեդիա, Բելգիա, Թայվան, Ավստրիա, Իսրայել:

 

Եվ վերջում՝ էներգոռեսուրսների օգտագործումն էներգիայի ընդհանուր սպառման համեմատ՝ տոկոսներով: 



 

Օրինակ, եթե գումարենք տոկոսայինները, ապա ԱՄՆ-ի բաժինը նավթի, գազի և ածուխի մասով  2013-ին կկազմի  100%: Նույնն կերպ է մյուս երկրների դեպքում էլ: Բոլոր երկրների ցուցակի համար տրված է սյունային գունային կոդավորում:  


Ակնհայտ է, որ ի էներգոռեսուրսների մեջ մի փոքր ի օգուտ ածուխի դիրքորոշում  ունի Չինաստանը, Հնդկաստանը, Լեհաստանը, Հարավային Աֆրիկան: Սեփական օգտագործման կառուցվածքում գազի սպառման լիդերներն են՝ Ռուսաստան, Արգենտինա, Իրան, ԱՄԷ: Նավթի մասով՝ Բրազիլիա, Շվեյցարիա, Շվեդիա:


 

 

 

 

Նույն շարքից