Քաղաքականություն 

Բալթիկ ծով է ուղարկվելու բազմազգ խմբավորում

analitik.am

Հյուսիսատլանտյան դաշինքը նավեր է ուղարկում Բալթիկ ծով: Այն նպատակ ունի  արևելաեվրոպական դաշնակիցների պաշտպանությունն ակտիվացնելու: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

 

Բալթիկ ծով է ուղարկվելու բազմազգ խմբավորում՝ չորս ականորսիչ նավերից և մատակարարման նավից բաղկացած: ՆԱՏՕ-ի արագ արձագանքման այդ խումբը կազմված է Նորվեգիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Էստոնիայի նավերից:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը Բրյուսելում կայացած նիստի ժամանակ հավանություն էր տվել Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին դաշինքի արևելաեվրոպական պետությունների պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումների փաթեթին: Ինչպես հանդիպումից հետո հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, դաշինքը կունենա «ավելի շատ ինքնաթիռներ օդում, ավելի շատ նավեր ջրում և ավելի ուժեղ պատրաստվածություն ցամաքում»։

 

Նույն շարքից