Հայաստան 

Բազմասեր Առաքելյանն այլևս ԲՀԿ անդամ չէ

analitik.am

ԱԺ-ում իմ հետագա գործունեությունը կշարունակեմ որպես անկուսակցական պատգամավոր: Այս մասին ասված է ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի տարածած հայտարարության մեջ:



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»

Նույն շարքից